«Շանթ-2018». Զորավարժության սցենարով Հայաստանը վերադարձրել է պայմանականորեն կորցրած տարածքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը վերադարձրել է պայմանականորեն կորցրած բոլոր տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Ըստ զորավարժության, բոլոր կորցրած տարածքները մենք վերադարձրել ենք: Հակառակորդն ունի տեղաշարժ չեզոք գոտում, որը խոչընդոտվել է: Սակայն, ըստ սցենարի, մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, ունենք զոհեր և վիրավորներ: Զինված ուժերն իրականացնում են կրակակետերի ճնշում: Երկրում այս պահին ռազմական դրություն հայտարարված չէ, սակայն իրավիճակը տանում է նրան, որ համապատասխան որոշում կայացվի Կառավարության կողմից»,- նշեց Դավթյանը:

Դավթյանի խոսքով՝ այժմ նախապատրաստվում են բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում զորահավաք անցկացնելու միջոցառումները ժամանակին իրականացնելու համար:




Լրահոս