Իրավապահները փնտրում են իրենց միջի Հուդային. գաղտնալսման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության խմորը դեռ շատ ջուր կուզի:

Այժմ փաստ է, որ գաղտնալսման փաստով երկու հատկանիշներով է քրեական գործով հարուցվել: Իսկ ո՞րն էր «պաշտոնական լիազորություններն անցնելու» առիթով հարուցված քրգործի իմաստը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահները կասկածներ ունեն, որ շարքային մեկը չէր կարող գաղտնալսել ուժային կառույցների առաջին դեմքերին, եւ հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է պաշտոնատար անձանց թեթեւ ձեռքով:

Այսինքն` համակարգը փնտրում է, թե ով է եղել այն անձը, որը համակարգի ներսում գտնվելով եւ լավ տիրապետելով գործին` գաղտնալսել է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին եւ ինչ որ եղանակով հանրայնացնելով այն: Ու շատ կարեւոր է, թե ինչ մոտիվացիայով է իրականացվել:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս