Սեպտեմբերի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3) մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հանդես կգան մամուլի ասուլիսով: Բանախոսները կանդրադառնան աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կայանալիք «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսին: «Հայաստան» ցուցադրությանը հիմնականում ընդգրկված կլինեն ցուցանմուշներ Հայաստանի պատմության ու Էջմիածնի Մայր Տաճարի թանգարաններից և Մատենադարանից: Ցուցադրությունը կներկայացնի 4-17-րդ դարերի հայկական մշակութային ժառանգությունը՝ 140 թանգարանային առարկաներ (մասունքներ, հարուստ նկարազարդում ունեցող ձեռագրեր, խաչքարեր, տպագիր գրքեր և այլն): «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսը կգործի 2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019-ի հունվարի 13-ը:

***

Սեպտեմբերի 18–ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Ինչն է խանգարում Հայաստանում նավթի և գազի արդյունահանմանը թեմայով»: Նավթի և գազի հետախուզման ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը կպատմի, թե որքան նավթ և գազ կա Հայաստանում և ինչն է խանգարում դրանց արդյունահանմանը։

***

Ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 13:00 Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Իսահակյան 1) կկազմակերպվի ասուլիս՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2017/2018 համերգաշրջանի մեկնարկին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00 տեղի կունենա Հայաստանի պետական կամերայիննվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը:

Իրադարձությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: Ասուլիսի բանախոսներն են՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Նորայր Նազարյանը Բացման համերգի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ) Դիրիժոր Կարեն Դուրգարյանը Կներկայացվի տեղեկատվություն ոչ միայն սեպտեմբերի 19-ի համերգի մասին, այլև նվագախմբի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

***

Սեպտեմբերի 18-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, ով կամփոփի քարոզարշավի ընթացքը:

***

Ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին Հանրապետության հրապարակի կենտրոնում (գորգի հատվածում) տեղի

կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Սեպտեմբերի 21-ի միջոցառումներին:

Ասուլիսին կմասնակցեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ մշակույթի նախարար

Լիլիթ Մակունցը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Ճանապարհային

ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:




Լրահոս