Միլիոնանոց տոն. որքան գումար կծախսվի «Էրեբունի-Երևան»-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների անցկացման համար քաղաքապետարանը նախատեսել է ծախսել բավական լուրջ գումարներ: Ընդ որում, սա դեռ նախորդ իշխանությունների ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ քաղաքապետարանը Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում մշակութային միջոցառումների անցկացման նպատակով հատկացրել է 138 մլն 480 հազար դրամ գումար: Իսկ պայմանագիր կնքվել է «ԷյԴիվի Մեդիա Էս» ընկերության հետ:

Նշենք, որ «Էյդիվի մեդիա Էս» ՍՊԸ-ն պատկանում է երեւանաբնակ Արմեն Աբրահամյանին: Այս ընկերության հիմնադիրներից է եղել վաղամեռիկ Մարկ Սաղաթելյանը: Ի դեպ, այս ընկերությանը ժամանակին վստահվել է նաեւ քաղաքի գլխավոր տոնածառի եւ ամանորյա այլ զարդարանքի աշխատանքները:




Լրահոս