Պլանային ջրանջատում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 1-ին ժամը 10։00-24:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝

• Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցի 1-29 կենտ և 2-28 զույգ համարների առանձնատների` իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 2ա շենքի, Ընդունելությունների տան և «Հաղթանակ» զբոսայգու,
• Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա 1/18, 1/21, Բաբայան փողոցի 12, 14, 16, 16/1 շենքերի և «Հաղթանակ» զբոսայգուն հարակից առանձնատների ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ




Լրահոս