Ազատամարտիկներն իրենք էին խնդրել Արամ Սարգսյանին դառնալ ԵԿՄ նախագահ. ինչ փոխվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորական միության շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է` վերջերս ազատամարտիկների մի ստվար մասը սկսել են հայտարարություններ անել, թե որպես ԵԿՄ նախագահ տեսնում են միայն «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին: Սակայն հետաքրքիր է, որ ավելի վաղ, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նոր էր կալանավորվել, ազատամարտիկները խնդրեցին, որպեսզի ԵԿՄ-ն ղեկավար դառնա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այսինքն` վերջինս ոչ թե ինքն է հավակնություններ ներկայացրել, այլ ազատամարտիկներն են նրան խնդրել, եւ փաստորեն վերջինս պարզապես չի կարողացել հաշվի չառնել նրանց խնդրանքը:

Եվ հիմա էլ օրեր անց ազատամարտիկները կարծես թե փոշմանել են ու այս անգամ էլ անընդհատ բարձրաձայնում են Սասուն Միքայելյանի անունը: Եվ հիմա հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, Միքայելյանը չի ուզում, Սարգսյանն էլ չի ընտրվել, եւ ԵԿՄ համագումարը, որպես այդպիսին, առկախվել է:




Լրահոս