Հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ:

2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 8:55-ի սահմաններում, Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳՏԿ հողատարածքում՝ անասնագոմի հետնամասում, հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված երիտասարդի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ՝ դիակի աջ կեսի շրջանում, հայտնաբերվել է «Բայկալ» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփում թվով 6 չկրակված փամփուշտով և ևս մեկ փամփուշտ՝ փամփշտակալում:

Դեպքի առիթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս