Ծանր հետևանքներ տնտեսության վրա. Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի աշխատի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Արդեն գործարանի աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ: Ավելին, այս ընթացքում մի շարք աշխատողներ իրենք են ազատման դիմումներ ներկայացնում: Մեր աղբյուրների պնդմամբ` Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում: Եւ ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ռուսաստանյան ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

Ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը, որը եւս մտնում էր «Վալլեքս» խմբի մեջ: Ու պետք է նկատենք, որ այդ ընկերությունների գործունեության դադարեցումը կարող է ժամանակավորապես, բայց եւ ծանր նստել ՀՀ տնտեսության վրա: Ի վերջո, ՀՀԿ իշխանության օրոք ստացվել է այնպես, որ երկրի տնտեսությունը հիմնվել է հենց հանքարդյունաբերության վրա, որտեղ թեթեւ վայրիվերումները լուրջ ազդեցություն են ունեցել: Այնպես որ, այս առումով չի բացառվում նաեւ բյուջեի մուտքերի որոշակի նվազում»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս