ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես երեւանյան հիվանդ եմ, ինձ բժիշկը կոլխիցին է նշանակել` հայկական արտադրության: Վերջին անգամ, որ գնացի, ասեցին, եթե կարող ես, ամերիկյանը գնի, ես ուզում եմ իմանամ դրաց միջեւ տարբերությունը շա՞տ մեծ ա: Ի՞նչն ա ամերիկյանի առավելությունը, կպարզե՞ք:ԼՈՒՍԻԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, 70 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. Ուրեմն հայկական արտադրության եւ ամերիկյան արտադրության մեջ դոզաների խնդիրն է, եթե դոզավորումը ճիշտ կատարվի, ոչ մի տարբերություն չկա: Քանի որ  Հայաստանում արտադրվող կոլխիցինը ներկրվում է դրսից, եւ էստեղ ուղղակի կատարվում է փաթեթավորում, տարբերություն չկա: Դրանց միակ տարբերությունը դոզաներն են, եթե բժիշկը բաժանի օրվա միավորի դոզայի վրա, ապա այդ դեպքում նույնը կլինի:Առողջապահության նախարարության դեղապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ եթե որեւէ տարբերություն չկա, ինչո՞ւ են բժիշկները, այնուամենայնիվ, խորհուրդ տալիս ամերիկյան դեղեր գնել: Այս դեպքում պետք է ասենք, որ ավելի շատ հակված ենք հավատալ ոչ թե առողջապահության նախարարության դեղապահովման բաժնի պետին, այլ տիկնոջ բժշկին, քանի որ առաջին անգամը չէ, որ ՀՀ քաղաքացիները դժգոհում են դեղերի որակից: Իսկ ո՞ւմ հայտնի չէ, որ այսօր հայաստանյան դեղերի շուկայում վաճառվող դեղերի մեծ մասը «կավիճ» է: Հազարավոր մարդիկ դժգոհում են, որ ամեն օր դեղ են խմում, բայց չի օգնում: Ի՞նչն է պատճառը: Նույնիսկ գլխացավի դեղերն են «կավիճ» հիշեցնում: Եւ այս իրողության  մասին, բնականաբար, գիտեն նաեւ բժիշկները, դրա համար էլ իրենց «հարազատ հիվանդներին» մտերմաբար խորհուրդ են տալիս ամերիկյան արտադրության դեղեր գնել:




Լրահոս