Սպիտակի և Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և
Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկի,
Եղեգնաձորի և Մարտունու ավտոճանապարհներին ձնախառն անձրև է:

Վայքի, Ստեփանավանի ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ
մերկասառույց է:

Սպիտակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50
մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս