Սամվել Բաբայանը մտադիր է 2020թ մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում:

Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում: Սեր տեղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին, խնդրել է ապահովել իր ընտրական իրավունքի իրացման ազատությունը, պատճառաբանել է, որ իր կամքից անկախ պատճառներով է բացակայել Արցախից՝ լինելով կա´մ քաղաքական վտարանդի, կա´մ քաղկալանավորի կարգավիճակում:

Ըստ մեր աղբյուրի՝ Վանեցյանը խոստացել է, որ կզբաղվի այս հարցով, եւ օրենքի սահմաններում կկարգավորի խնդիրը»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս