
Ես նախ՝ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի մեջ, նաև ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել, այնպես որ ազգամիջյան որևէ կոնտեքստ լինել չի կարող։ Այս մասինա յսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց լուրերը ստուգել նոր դնել շրջանառության մեջ, քանի որ այժմ «հասկանալի տեղերից» կեղծ վարկածներ են տարածվում։