Փետրվարի 12-ին ՝ երեքշաբթի, փարիզյան «ՊՍԺ»-ն Չ/Լ-ի Փլեյ-օֆի շրջանակներում կարեւորագույն հանդիպում կանցկացնի «Մանչեստեր Յունայթեդի» հետ։ Եթե մեկ ամիս առաջ այս զույգի բացահայտ ֆավորիտը փարիզյան թիմն էր, ապա հիմա իրոք իրավիճակ է փոխվել։«Մանկունյանցիների» ֆանտաստիկ ընթացքին է գումարվում ֆրանսիացիների վնասվածքների երկար նստարանը։
Նեյմարին եւ Վերատիին երեկ միացավ առանցքայիններից մյուսը` Էդինսոն Կավանին, ով «Բորդոյի» դեմ խաղում(1-0) 11 մետրանոցն իրացներիս վնասել է ազդրը։
Վնասվածքի լրջության մասին դեռեւս տեղեկություններ չկան, բայց ամենայն հավանականությամբ ուրուգվայցին բաց կթողնի «ՄՅՈՒ»-ի հետ առաջին խաղը։