Սարին կհեռացվի Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ ժամանակներս կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին են խոսում անգլիական եւ իտալական մի շարք հեղինակավոր պարբերականները:

Նշվում է, որ Ռոման Աբրամովիչը բառիս բուն իմաստով կատաղած է Սարիի վրա Սիթիին խայտառակվելուց հետո (0-6) եւ պատրաստվում է առաջիկայում պաշտոնանկ անել նրան: Սպասվում է, որ Սարիին ժամանակավորապես կփոխարինի օգնական և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան, որը լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:




Լրահոս