Զրույց Սերժ Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի ներկայությամբ. ՊՆ-ում աղմկահարույց բացահայտման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածվել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտվել են լուրջ չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս գործի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Սերժ Սարգսյանը գործի մասին տեղեկացել է պաշտպանության նախարարությունում` պաշտոնական այցի ժամանակ: Նա ՊՆ-ում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայությամբ զրուցել է Աշոտ Գրիգորյանի հետ: Ասել է, թե Պնախարարի պաշտոնը ստանձնած անձը եւս տեղյակ է եղել այս գործընթացի մասին:

Առավել մանրամասն կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս