Լիճք գյուղի 6 բնակիչ թունավորվել է բենզինային էլեկտրական հոսանք արտադրող սարքից արտանետված ծխից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 3-ին, ժամը 18.30-ին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան նախասրահում տեղադրված բենզինային էլեկտրական հոսանք արտադրող սարքից արտանետված ծխից: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս