Կանանց միամսյակը բացված է: Այս առթիվ ,Ժողովուրդե օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը:
-Ջո՛ւս, ե՞րբ է կինը երջանիկ:
-Երբ կողքին ունի ուժեղ տղամարդ, որի հետ իրեն թագուհու պես է զգում:
-Իսկ առանց տղամարդու կինը կարո՞ղ է իրեն լիարժեք զգալ:
-Եթե կայացած է, այո, օրինակ` ինչպես ես (ծիծաղում է):
-Կանանց համար տոնական մեկ ամիսը քիչ չէ՞:
-Բնականաբար, քիչ է, դա պետք է հարատեւ լինի: Կանանց համար անակնկալները միայն միամսյակին չպետք է լինեն, դրանք պետք է անառիթ լինեն, հաճախ չպլանավորված:
-Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է կինը սեքսուալ:
-Երբ ներքուստ իրեն այդպիսին է զգում, թե չէ շրթունքներն ու կուրծքը մեծացնում են, գիտեն, թե սեքսուալ են: Բայց այդ էներգիան ներսից պետք է գա:
-Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի տղամարդու ֆինանսապես ապահոված լինելու հանգամանքը:
-Իհարկե, կարեւոր է: Չեմ ասում՝ տղամարդն օլիգարխ լինի, բայց նա պետք է բարեկեցիկ կյանքով ապրի, որպեսզի կարողանա բավարարել կնոջ պահանջմունքները: Իհարկե, դժբախտություն է, երբ բացի ֆինանսից տղամարդը կնոջը ոչինչ չունի տալու:
-Կնոջ եւ տղամարդու միջեւ կարո՞ղ է լինել պարզապես ընկերություն:
-Այո, բայց կարող է նաեւ պատահել, որ այդ ընկերությունը վերածվի սիրո:
-Նվեր, որից կինը երբեք չի հրաժարվի:
-Փող:
-Ամենատպավորիչ նվերը, որ տղամարդը մատուցել է Ձեզ:
-150 հազար դոլարանոց ,Պորշե մակնիշի կարմիր մեքենա, բայց հետ եմ տվել, քանի որ չէի ուզում այդ մարդու գերին լինել: Իհարկե, ֆինանսը կարեւոր է, բայց տղամարդու սերը եւս շատ կարեւոր է: Եթե չեն սիրում, բայց ճոխ նվերներ են մատուցում, դա արժեք չունի:
-Մայրանալու մասին մտածու՞մ եք:
-Իհարկե, պարզապես չեմ հանդիպել այն տղամարդուն, որին կցանկանայի երեխաներիս հոր դերում տեսնել:
-Շարունակե՛ք միտքը. ,Ասա՝ ինչպիսին է կինը..
-Ասեմ՝ ով է նրա կողքի տղամարդը:
-Եվ վերջում՝ անարդար չէ՞ արդյոք, որ կանանց մի ամբողջ միամսյակ են նվիրում, իսկ տղամարդկանց՝ ոչ:
-Տղամարդիկ, իհարկե, կարող են դժգոհ լինել, բայց չարժե. չէ՞ որ նրանք ունեն հենց կանանց:
Անի Անտոնյան