Հարց քաղաքացիներից՝ եթե աշխատողը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատողը, որը հանդիսանում է սոցիալական վճար կատարող եւ գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունի՞, թե՞ ոչ:

Սիրանույշ Մխիթարյան (35 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ hոդվածի 10-րդ մասի համաձայն` գործատուն` որպես մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից, իր միջոցների հաշվին, հաշվարկում եւ փոխանցում է սոցիալական վճար՝ ամսական 3.000 դրամի չափով, խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչեւ երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս