Ինչու է բանանի գինը կրկին թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի սուպերմարկետներում բանանի գինը դարձյալ բարձրացել է. մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում հասել է 730-740 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում է 750 դրամի սահմաններում, մինչդեռ օրեր առաջ այն արժեր 620-660 դրամ:

Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մենաշնորհները վերացնելու պահանջ դրեց, բանանը կարճ ժամանակում կտրուկ էժանացավ, ապա ներքին շուկայում ակտիվացան վրացական ընկերությունները, որոնք սկսեցին մեծ քանակությամբ բանան ներկրել, արդյունքում բանանի 1 կիլոգրամի գինը դարձավ 400 դրամ: Բայց սա կարճ տեւեց, եւ որոշ ժամանակ անց բանանի գինը սկսեց բարձրանալ:

Ներկրողները պնդում էին՝ սա պայմանավորված է համաշխարհային շուկայում թանկացումների հետ: Այսօր էլ բանանի գնի բարձրացումը պայմանավորված է արտաքին շուկայում առկա հնարավոր գնային բարձրացումների հետ:




Լրահոս