Ովքեր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

лԺողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ: ՀՀ ԱԱԾ-ում հարուցված այս քրեական գործը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող բոլոր անձինք, այդ թվում` ՊՎԾ-ի՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող ու օրերս կալանքից ազատված անձինք, ցուցմունք են տվել Դավիթ Սանասարյանի դեմ: Մասնավորապես, երեկ կալանքից ազատ է արձակվել ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, այս գործով անցնող անձինք իրենց ցուցմունքներում կրկնել են հետեւյալ արտահայտությունը. Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել իրենց այդ գործողությունների մասին, եւ ներկայացրել են համապատասխան ապացույցներ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս