ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին իշխանության ժամանակ շատ անգամ անպաշտպան ենք եղել․ Միքայել Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Մարիոթ հյուրանոցում անցկացվեց մտավոր սեփականության օրվան նվիրված կոնֆերանս, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ելույթ ունեցողներն իրենց խոսքում նկատեցին, թե մշակութային գործիչները հաճախ անտեսված են եղել նախորդ իշխանությունների կողմից։ Կոնֆերանսից հետո այս հարցերի շուրջ ArmLur.am-ի զրուցել է մի քանի մշակութային գործիչների հետ։

Դերասան Միքայել Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ իսկապես նախկինում եղել են նման խնդիրներ, սակայն ինքը զգում է, որ նոր իշխանությունները գնահատում են մշակույթի ոլորտի գործիչներին։ Միևնույն ժամանակ նա ժամանակ տալու մասին խոսեց՝ ավելի տեսանելի արդյունքներ ունենալու համար։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս