Որն է լինելու բանից անտեղյակ փոխմարզպետի հաջորդ քայլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձով, որ Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը ապրիլի 27-ին հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ: Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքել էր իր մասնակցությունը միջադեպին:

ArmLur.am-ը փորձեց Վայոց ձորի փոխմարզպետից պարզել, թե արդյոք վերջինիս համար սպասելի էր նման ընթացքը, եւ ինքը հաջորդիվ ինչ քայլերի է դիմելու: Պարզվեց Տոնոյանը տեղյակ չէր, որ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցելու:

«Հենց նոր ձեզնից լսեցի այդ մասին: Անկեղծ ասած` ինքը խորը մասնագիտական է, հիմա չեմ կարող գնահատականներ տալ: Մի փոքր ավելի ուշ միգուցե անդրադառնամ այդ հարցին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փոխմարզպետը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս