ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննչական կոմիտեի նախագահը` վարչապետի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 20-ին ՀՀ վարչապետի հատարարության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, մայիսի 20-ին ՀՀ վարչապետը դատական համակարգի վիճակի մասին խոսելիս ասել էր, որ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույնկոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով: Դուք`որպես Քննչական կոմիտեի նախագահ, վարչապետին տեղյակ պահե՞լ եք իրավիճակի մասին, որ նա նման հայտարարություն արեց:

– Վարչապետը ոչ մի քրեական գործի վարույթի չի միջամտում, եւ այսքան ժամանակ նման իրադրություն չի եղել: Ինչ վերաբերում է Ձերկողմից բարձրացված հարցին, ապա ասեմ, որՔննչական կոմիտեն կատարել է ուսումնասիրություններ,եւ կոնկրետ քրեական գործովմենքունեք այնպիսի իրավիճակ, երբ անձը ազատվում է արգելանքից, եւ դրանից հետո կատարում է է՛լ ավելի ծանր հանցագործություն: Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած խնդրին, ապա ասեմ, որ դատաիրավական համակարգում արդյունավետ այդ խնդիրների լուծումները գտնելու համար կազմակերպվում են քննարկումներ շահագրգիռ մարմինների միջեւ, եւ վստահ եմ, որ առաջիկայում բոլոր խնդիրները հաղթահարված են լինելու:

-Ինչպիսի՞ն է ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային համագործակցությունը: Կարծես թե չեք կարում համագործակցել,քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Լոռու մարզի դատախազի տան թալանի գործովքննիչները դատախազին կանչում են հարցաքննության, վերջինս չի գալիս, այսինքն`իր համար միեւնույնն է` կանչել եք, թե ոչ, չի գալիս ու վերջ: Դուք Գլխավոր դատախազի հետխոսե՞լ եք, թե այս ինչմոտեցում է երկու մարմինների աշխատակիցների միջեւ:

-Լոռու դատախազը այդ գործով հարցաքննվել է, դատախազների հետմեր հարաբերությունները գործընկերային են, եւ դատավարության շրջանակներում յուրաքանչյուրս, մեր լիազորությունները իրականացնելով, կատարում են քմեր առջեւ դրված խնդիրները:

-Բայց, կարծես թե, այդպես չէ: Օրերս մենք էլ հրապարակեցինք, որ ՊԲ-ում բացահայտվել էր մի դեպք,որ բանակի սպան զինվորական մեքենաներից դիզվառելիքը հանել եւ ջուր էր լցրել: Քննիչը միջնորդել էր սպային կալանավորել, իսկ դատախազը մտել է դատարանուասել է, որպետք չէ կալանավորել: Այս հարցը լուրջ քննարկման պատճառ է դարձել ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունում, այնպես էլ ՀՀ քննչական կոմիտեում:

-Մի լավ ասացվածք կա, որ շատ դիպուկ բնութագրում է իրավաբանների դիրքորոշումը,մտածելակերպը եւ խառնվածքը: Ռուսերեն դա հնչում է այսպես.«Два юриста–три мнения»: Այսինքն`այդ առողջ մրցակցությունը միայն ողջունելի է, որ դատախազը իր լիազորությունների շրջանակում իր հիմնավորած կարծիքը պահանջի ցուցումով կատարելու, քննիչը իր լիազորությունների շրջանակում համաձայնվի դատախազի հետ կամ չհամաձայնվի, դա շատ առողջ,ողջունելիպրոցես է, հարաբերություները գործընկերային են: Քննիչը դատախազի կողմից տրվող ցուցումներին համաձայն չլինելու դեպքում կարող է բողոքարկել:

-Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստումնշել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, որորոշ շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձենստեղծել` լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն: Դո՞ւք եք տիրապետել այդ տեղեկությանը եւ ասել վարչապետին,ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին:

-Քննչական կոմիտեում օրերս կար մի ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված քրեական գործ, որով երկու անձ ներգրավվել են կասկածյալ, եւ նրանց կառաջադրվի մեղադրանքներ: Ինչ վերաբերում է Ձեր հարցադրման ուղղվածությանը, ապա ասեմ, որ Քննչական կոմիտեն կարող է միայն կոնկրետ քրեական գործով օպերատիվ հետախուզական տվյալ ունենալ, այսինքն` բնականաբար, եթե մենք չունենք նման գործ վարույթում, ապա օպերատիվ հետախուզական տվյալ չենք կարող ունենալ:

-Հասարակության մոտ մտագոհություն կա. այս հայտարարությունից հետո կարող է նախաքննական մարմինն իշխանության համար անցակալիներին բռնել եւ ասել, օրինակ, օպերատիվ տվյալներ կան, որ դու ես արել:

-Դուք իրավական կատեգորիաներով չեք խոսում. եթե կլինեն հանգամանքներ, որոնք կվկայեն մի խումբ անձանց կողմից ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություների նախապատրաստմանը, կլինեն հանգամանքներ, որոնք կվկայեն խուլիգանության եւ այլ հանգամանքներ, այդ ժամանակ կոնկրետ կքննարկվի կոնկրետ քրեական գործի հարուցումը: Իսկ Դուք հիմա ոչ իրավաբանական կատեգորիաներով եք հարցը տալիս. բնականաբար, նման բան չի կարող լինել:

-ՀՀ քննչական կոմիտեում ներկայիս պաշտոնատար անձանց մասով քրեական գործեր են քննվում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Նախաքննական մարմինը կաշկանդվա՞ծ է նրանց մասով քրեական գործերըքննելիս:

-Ե՛վ Քննչական կոմիտեն, ե՛ւ որեւէ այլ մարմին որեւէ պաշտոնատար անձի զբաղեցրած դիրքից որեւէ հանգամանքով կաշկանդված չէ: Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ, ուրեմն Սոֆյա Հովսեփյանի եւ Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, եւ իրականացնում ենք նախաքննություն:

-Կասկածյալներ կա՞ն. ովքե՞ր, ինչո՞ւ են սպառնացել:

-Այս պահին չկա կասկածյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս