Ինչպես արդեն հայտնի է, ԵԿՄ կազմում փոփոխությունները շարունակվում են: Այսօր՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հրամանով՝ ԵԿՄ Աշտարակի մարզային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեղամ Սմբատյանը: Համագումարի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
ԵԿՄ նախագահի խոսքով՝ երկրապահ կամավորական միությունն այնքան ժամանակ կանգնած կլինի բանակի կողքին մինչև ազատագրվեն Ադրբեջանն ու Թուրքիան:
Այնուհետև Սասուն Միքայելյանը ԵԿՄ վարչության անդամների և ազատամարտիկ ընկերների հետ ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի հուշակոթողին:
Լիդա Եղիազարյան, Ջոն Գառբուզյան