Քննիչ հանձնաժողովի առաջին հյուրը ՊՆ աշխատակից է եղել. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել: Ինչպես հայտնի է, նրանք նիստերն անցկացնում են հատուկ «ժուչոկներից հեռու» մի սենյակում եւ հույժ գաղտնի պայմաններում, որ երբեք որեւէ մեկը չկարողանա ինֆորմացիա դուրս հանել: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ աշխատակիցներից մեկն է եղել հանձնաժողովի հյուրը կամ, այսպես ասած, քննության թեման: Նրան հանձնաժողովականները «հարցաքննել են»:

Հանձնաժողովի բոլոր անդամները հարցեր են ուղղել այդ անձին, փորձել են մանրամասն տեղեկություն ստանալ այն իրավիճակից, որը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 1-2-ի օրերին: Իսկ թե ով է եղել ՊՆ ներկայացուցիչը, եւ ինչ հարցեր են տրվել նրան, «Ժողովուրդ» օրաթերթը եւս չի հրապարակում՝ հաշվի առնելով որոշ ռազմական գաղտնիքների վտանգները: Բայց, ամեն դեպքում, արձանագրենք, որ ՊՆ-ից նախապես պահանջված մի շարք փաստաթղթեր այս օրերին ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որոնք եւս հետաքրքիր փաստեր են պարունակում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս