ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես մտածեցի ու հասկացա». ինչ է ասել զինծառայողն ինքնասպանությունից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Վոլոդյա Գալոյանին գտել էին մահացած: Ավելի ուշ նախաքննական մարմինը հայտնեց դեպքի մանրամասները, որ վերոնշյալ օրը ժամկետային զինծառայող Գալոյանը իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վոլոդյա Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո` 2019թ. հուլիսի 24-ին` ժամը 04:20-իսահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ հայտնաբերվել է վերջինիս դին:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով («Ինքնասպանության հասցնելը») նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Armlur-ը գրել է, որ Վոլոդյա Գալոյանը դիրքի ավագի հետ խնդիր է ունեցել, մեկ թեմայի շուրջ լուրջ վիճել են, եւ դա է եղել պատճառը, որ նա կրակել է դիրքի ավագի վրա, բայց գնդակը չ իկպել դիրքի ավագին, որից հետո էլ զինվորին գտել են մահացած: Իսկ ի՞նչ խնդիր է ունեցել ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանը դիրքի ավագի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվանից առաջ տեղի ունեցած միջադեպի դրդապատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահ մարմինները ներկայումս ունեն տվյալներ, որ զինվորներին դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է: Դիրքի ավագը ժամկետային զինծառայողին հարցրել է, թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը: Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է: Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, եւ այդ դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ սկսվել է վիճաբանություն: Դիրքի ավագը զինվոր Գալոյանից բացատրություն է պահանջել, թե ինչու է խաբում, որ ինքը հազար անգամ ասել է` դիրք դիտորդ բարձրանալու ժամանակ հեռախոս չի թույլատրվում, ինչու է վերցրել: Ըստ իրավապահների ձեռքի տակ հայտնված տվյալների` այդ խոսակցության ժամանակ դիրքի ավագը ապտակել է զինվոր Գալոյանին: Վերջինս, միգուցե դիրքի ավագի այդ քայլից ու խոսքերից վրդովված, կրակել է դիրքի ավագի ուղղությամբ, սակայն գնդակը չի դիպչել ավագին, եւ նա կարողացել է փախչել:

Այս դեպքից հետո ժամկետային զինծառայողին արդեն գտել են մահացած: Նկատենք, որ իրավապահները արձանագրել են, որ զինվորը դիրքից դուրս է եկել, 50 մետր գնացել է եւ հակառակորդի դիրքում իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրել: Որքանով է իրավապահների ձեռքում հայտնված այս տվյալները հավաստի`ցույց կտա տարվող քննությունը, սակայն եթե անգամ դա է դեպքի իրական պատճառը, ապա ցավալի է, որ մեկ հեռախոսի պատճառով 7 ամսվա զինծառայողը իր կյանքին վերջ տվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս