Մարդու մահ կամ ծանր հետևանքներ. ինչ է կատարվել «Արթիկի» բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ <<Արթիկ>> ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետի ն մեղադրանք է առաջադրվել : Նախքննական մարմինը պարզել է, որ Սերյոժա Հակոբյանը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որի հետևանքով պատշաճ կարգով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:




Լրահոս