Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար. Փաշինյանը` «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

««Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք:

Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:

Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր:

Սկսում ենք հիմա»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Սաբուրթալո»(Վրաստան) – «Արարատ – Արմենիա» պատասխան հանդիպումը:

Խաղն ավարտվեց հայկական թիմի 2:0 հաշվով հաղթանակով: «Արարատ – Արմենիան» հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով եւ նվաճեց Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: Մեր թիմից խաղի 10-րդ րոպեին հաշիվը Ֆուրջիլ Նարսինգի փոխանցումից հետո բացեց Անտոն Կոբյալկոն, իսկ հանդիպման 67-րդ րոպեին վերջինիս վաստակած 11մ հարվածը հստակ իրացրեց Պետրոս Ավետիսյանը:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դարձավ հայկական առաջին թիմը, որը նվաճեց եվրագավաթների 4-րդ փուլի ուղեգիր:




Լրահոս