Առաջնագծում ծառայող սպաների աշխատավարձը բարձրացրել են. Վահան Բադասյանը՝ բանակի մարտունակության և սահմանային լարվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 13-ին Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետևանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մեկ կորուստ, և գրանցվել է վիրավորման երկու դեպք: Հայաստանի և Արցախի սահմաններին հակառակորդի կողմից լարվածության մեծացման պատճառների, դրա հետևանքների մասին ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ:

«Սա սովորական ակտիվություն է, ինչպես այս վերջին 25 տարվա ընթացքում եղել է: Ադրբեջանն իր ժողովրդին ուզում է համոզել, որ հայկական բանակն իրենից համեմատաբար թույլ է, և նա կարող է հետ վերցնել Ղարաբաղը»,- ասաց նա:

Վահան Բադասյանի գնահատմամբ՝ իրավիճակը սահմանին հիմա ավելի  կայուն է, քան մինչև հեղափոխությունն էր:

«Վերջերս կատարված կադրային փոփոխություններն ուղղված են բանակի վիճակն ավելի բարելավվելուն: Սպայական անձնակազմի աշխատավարձներն են բարձրացրել առաջնագծում: Արդարացիորեն կարելի է ասել, որ ուշադրություն դարձնում են բանակի զարգացման վրա: Այն սպաները, որոնք մտածում էին ծառայել, թե չծառայել, հիմա միանշանակ մտածեցին ծառայել, քանի որ մոտավորապես 100 հազար դրամով բարձրացվել է աշխատավարձները»,- նշեց Վահան Բադասյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ սպան, ով իր կյանքի գնով առաջնագիծը պահում է պետք է դրան համապատասխան վարձատրվի, ինչպես դատախազներին ու պատգամավորներինն է . «Նման միջոցառումները, կարծում եմ կբերեն առավել մեծ արդյունքների, իհարկե, սպառազինությունը ևս կարևոր է»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս