«Գայլերը» ոչ-ոքի կորզեցին «Մանչեստեր Յունայթեդի» դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Վուլվերհեմփթոն»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Մանչեստրյան թիմից խաղի հաշիվը խաղի 27-րդ րոպեին բացեց Անտոնի Մարսիալը, իսկ «Գայլերից» հաշվի հավասարակշռությունը 55-րդ րոպեին վերականգնեց Ռուբեն Նեվեշը:

«Մանկունյանցիները» լավ հնարավորություն ունեին հաղթանակ կորզելու, սակայն խաղի 68-րդ րոպեին 11մ հարվածը հստակ իրացնել չկարողացավ Պոլ Պոգբան: 2-րդ տուրից հետո Սուլշերի թիմը վաստակած 4 միավորով 4-րդն է, իսկ «Վուլվզը» իր ակտիվում գրանցած 2 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս