Երկրաշարժ՝ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:




Լրահոս