Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ին, ժամը 09:16-ի դրությամբ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Որոտան գյուղում բռնկված հրդեհի վայրում իրականացնում է հերթապահություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասից 50 զինծառայող և զորամասից 1 ջրատար:

4 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից իրականացրել են հերթապահություն:




Լրահոս