Արթուր Դավթյանին կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների եւ ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, քանի որ մի շարք դատախազներ չեն հաշտվում ՀՀ գլխավոր դատախազի որոշումների հետ եւ բանավոր կերպով չկարողանալով խնդիրը լուծել` դիմում են դատարան:

Արդյունքում մեկ տարի անց Վահագն Մուրադյանը չի հանձնվել եւ կրկին դիմել է դատարան: Դատելով իրավիճակից` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում այլ անձ է նշանակվել, իսկ դրան զուգահեռ էլ Գլխավոր դատախազը Վահագն Մուրադյանի աշխատանքում սահմանափակումներ է մտցրել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս