Էլիտար հարսանիք. այսօր Գագիկ Ծառուկյանի դուստրն ու Խաչատուր Սուքիասյանի որդին ամուսնանում են. Փաշինյանը հրավիրված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: Նրանց պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են: Ռեստորանն արդեն շուրջ երկու ամիս է, ինչ փակ է: Պատրաստվում են էլիտար հարսանիքին: Արտասահմանից ժամանել են մեծ թվով հյուրեր, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Երգելու են հայ եւ օտարերկրյա կատարողներ, բայց անունները դեռ հայտնի չեն:

Հարսի զգեստը կարել է լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբը, որի զգեստների արժեքը  կազմում է 200-300 հազար դոլար: ԶԼՄ–ների տվյալներով հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու:

Ըստ տեղեկությունների՝ հարսանիքին հրավիրված է շուրջ 800 հոգի: Հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս