«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպով հարուցված գործն ուղարկվեց Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։ Քիչ առաջ ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և տվել համապատասխան բացատրություններ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին՝ երեկոյան, «Հայելի» մամուլի ակումբը տեղեկացրեց, որ 4 քաղաքացիներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ այդ լրատվամիջոցը իրավունք չունի գործունեություն ծավալել։

Ըստ ակցիան իրականցնողների՝ նման գործողությունների պատճառը եղել է hayeli.am կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածը։




Լրահոս