«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիին անդրադարձել է սննդի անվտանգության խնդիրներին: Նրա խոսքով` այս ոլորտում այսօր մի շարք մարտահրավերներ են ծառացած, օրինակ` ջրի սակավությունը:
«Այսօր աշխարհում ավելի քան 950 միլիոն մարդ տառապում է քաղցից ու ծարավից: Խնդիրներ են նաեւ կլիմայի փոփոխությունը, կոռուպցիայի ու անարդարության տարածումը հասարակության մեջ, բնակչության թվի գերաճը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ ԱՄԷ-ն ձգտում է սննդի անվտանգության ցուցանիշով դառնալ աշխարհում լավագույնը մինչեւ 2051 թվականը, իսկ մինչեւ 2021թ-ն էլ ընդգրկվել է լավագույն երկրների տասնյակում: Ըստ դեսպանի` ԱՄԷ ազգային ռազամավարության համաձայն` անվտանգ սննդի արտադրության երաշխիքներ են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, սննդի բարելավմանը նպաստող քաղաքականության եւ օրենսդրության մշակումը եւ այլն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։