Հոկտեմբերի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս`նվիրված հոկտեմբերի 19-20–ը Երևանում կայանալիք «Ներառական պրակտիկաներ Հայաստանում» առաջին միջազգային փառատոնին:

Ասուլիսի բանախոսներն են «Ներառականություն հանուն ներդաշնակ հասարակության» ՔՀԿ-ի հիմնադիր նախագահ Սուսաննա Հովեյանը, «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը և Համայնքների զարգացման միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների գծով տնօրեն, «Ներառական պրակտիկաներ» կազմակերպության հիմնադիր Անաստասիա Մատվիևվսկայան:

***

Հոկտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ ներքին և արտաքին զարգացումները:

***

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը կխոսի Էրդողանի և Ալիևի հանդիպման ընթացքում Արցախի հարցի քննարկման, դրա գլխավոր ազդակների մասին, հատկապես Թուրքիայի՝ Սիրայում ռազմական գործողություններ կատարելու ֆոնին, բանախոսը կանդրադառնա նաեւ Ի․ Ալիևի հայտարարությանը եւ այլ հարակից հարցերին։

***

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Օրբելի հետազոտական կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

ԹԵՄԱ՝ Զանգեզուրի մասին Ալիեւի հայտարարությունը. արդյո՞ք Ադրբեջանն ամրացնում է իր սահմանային դիրքերը. հայկական կողմն ինչպե՞ս է պատրաստվում պատերազմի սպառնալիքին դիմակայելու համար. պատերազմի վերսկսման հնարավոր ռիսկերը:




Լրահոս