ՖՈՏՈ. Ինչու է ձգձգվում Շենգավիթի անձնագրային նոր բաժանմունքի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի անձնագրային բաժանմունքի աշխատողները ճամպրուկային տրամադրություն ունեն: Բանն այն է, որ նոր անձնագրային բաժանմունք է կառուցվել, շինարարարական աշխատանքներն ավարտվել են, բայց անհասկանալի պատճառներով այն չի բացվում: Բացի այս, պարզվում է` հին բաժանմունքը մի շարք անհարմարություններ է պատճառում նաեւ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին:

Նրանք դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին եւ հայտնել, որ դժգոհ են իրենցմոտ գործող անձնագրային բաժանմունքի շենքային պայմաններից: Նրանց պատմելով` ամռան ամիսներին հնարավոր չի լինում հերթի մեջ կանգնել, իսկ ձմռանն էլ բավականին ցուրտ է լինում:

Եւ որպեսզի տեղեկանանք նոր անձնագրային բաժանմունքի բացման ձգձգվելու պատճառներից, դիմեցինք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:

Մեր հարցին ի պատասխան` Բիչախչյանը հուսադրեց, որ մինչեւ տարեվերջ նոր բաժանմունքը կբացվի: Ապա լրացրեց. «Ավարտվել է շինարարությունը, մնացել է` մի քանի գույք ձեռք բերենք, մրցույթի է դրված, ավարտվի, դրանք էլ ձեռք կբերենք, եւ կբացվի ծառայությունը»:




Լրահոս