Մենք արժանի հաղթանակ տարանք․ Արմեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Գանձասար – Կապանը» 2։1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ – Արմենիային»։ Խաղից հետո լրագրողերի հարցերին է պատասխանել տանտերերի մարզիչ Արմեն Պետրոսյանը։

«Խաղը շատ լավ ստացվեց մեզ համար, շատ հավաքված էին տղաները եւ արեցին այն ինչը նախապատրաստել էինք մարզումների ընթացքում։ Գեղամ Հարությունյանի վերադարձն էլ թողեց իր ազդեցությունը եւ անդրադարձավ խաղի վերջնական ելքի վրա։ Անձամբ ես թիմային ֆուտբոլի կողմնակիցն եմ եւ չեմ ցանկանում, որ թիմը կախված լինի անհատներից, բայց արի ու տես որ մեր թիմում շատ բան կախված է Գեղամ Հարությունյանից։

Մեր մարտավարությունն ու հակագրոհների ընթացքը մեծապես կախված է Գեղամ Հարությունյանի գործողություններից եւ այսօր Գողամը եւս մեկ անգամ ապացուցե, որ մեծ ուժ է «Գանձասար – Կապանի» համար։

Ցանկանում եմ շնորհավորել ողջ թիմին հիանալի խաղի եւ արժանի հաղթանակի համար, նրանք այսօր դեռ մի բան էլ ավել արեցին պահանջվածից։

Սա մեր լավագույն խաղն էր ընթացիկ առաջնությունում, բայց արդեն պետք է մոռանանք այս հաղթանակը եւ կենտրոնանք մյուս տուրում կայանալիք «Լոռիի» դեմ խաղի վրա։ Նրանք շատ լավ մարզավիճակում են գտնվում եւ պետք է ամբողջությամբ ուսումնասիրենք մրցակցին։

Այսօր մենք խաղում էինք առաջատարի դեմ եւ այդ փաստը լրացուցիչ մոտիվացիա հանդիսացավ։Կարծում եմ այս հանդիպումը մեր լավագույնն խաղն էր Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում։

Մեր թիմում բոլոր ֆուտբոլիստները առանցքային են եւ չկա մեկը ով համարվում է երկրորդական դեր կատարող։ Մենք խաղերից հետո դիտում ենք խաղերի կրկնությունները դրվագ առ դրվագ, վերլուծում ենք բոլոր մանրուքները եւ մարզումների ժամանակ փորձում կատերալորգծել մեր խաղն ու վերացնել սխալները։

Արման Հովհաննիսյանը Լիխտեյնշտեյն – Հայաստան խաղում դուրս եկավ մեկնարկային կազմում եւ նրա գործողուոյթւններում նկատվում էր լարվածություն, որը բնական է ՝ նա առաջին անգամ էր դուրս եկել խաղադաշտ ազգային ընտրանու մեկնարկային կազմում , որը մեծ պատասխանատվություն է։ Կարող եմ ասել,որ նա Ֆինլանդիայի դեմ ավելի լավ խաղաց, միայն ցավում եմ, որ պարտություն կրեցինք»,- ասել է Արմեն Պետրոսյանը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս