Քառօրյան՝ մեկ-երկու օրում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քառօրյան՝ մեկ-երկու օրում… Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյան, հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը, ամփոփի աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրակարգի հաստատման համար հրավիրված ԱԺ խորհրդի փակ նիստը եւս շատ կարճ է տեւել՝ ընդամենը մոտ 7 րոպե, ու որոշվել է, թե ինչ հարցեր պիտի քննարկվեն: Տեղեկացանք, որ օրակարգում ընդգրկված 21 հարցերի գերակշիռ մասը՝ 17-ը, երկրորդ ընթերցման ռեժիմում է քննարկվելու եւ միայն 4-ին է սպասվում առաջին ընթերցումը:

Դրանց թվում է նաեւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Այնպես որ, չի բացառվում, որ խորհրդարանականները մինչեւ հայտարարությունների ժամը հասցնեն սպառել հաստատված օրակարգի մեծ մասը եւ քննարկել բոլոր օրինագծերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս