Հոկտեմբերի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամների ասուլիսը։

Թեման՝ «Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անցած մեկ տարին և կատարված աշխատանքները: Ապագա անելիքներ: ՀՀ համայնքների ներառական զարգացման տեղեկատվական բազայի
ստեղծում, մեկամյա ծրագրի հայտարարում: Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի 100 օրվա ամփոփում»։

Բանախոսներն են՝

Վահագն Չախալյան – Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր
Լիա Դալլաքյան, Արթուր Արամյան – համակարգող խորհրդի անդամներ

Անդրանիկ Մարգարյան – «Հայաստանի ապագայի զարգացման ռազմավարություն» ՀԿ Նախագահ

***

Հոկտեմբերի 25-ին 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում։

Թեման՝ «Նորագավիթ թաղամասում առկա գյուղ նշանակության հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործման, և այդ գործում քաղաքապետարանի կողմից թույլ տված անօրինականությունները։ Հարցի հետ կապված դիմումներ և պատասխաններ. փաստեր և չկատարված պարտականություններ»։

«Նորագավիթ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ՝ Աշոտ Եղիազարյանը քաղաքապետարանի այս հիմնախնդրի հետ անմիջական առնչություն ունեցող մի շարք պատասխանատուների, մասնավորապես՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա․Ամյանին, իրավաբանական վարչության պետ՝ Հ․Թունյանին, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ․Աղաբեկյանին հրավիրել է քննարկմանը մասնակցելու դիմումով։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի մամուլի ասուլիսը:

Հանրահայտ մասնագետն օրերս հրաժարական տվեց ռուսական «Տամբով» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից և այժմ այցելել է Հայաստան: Նա սրտանց ցանկանում է օգտակար լինել Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում, ինչի մասին էլ կխոսի նախատեսված ասուլիսում:

***

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա «Օտրի Տրիո»-ի համերգը։ «Օտրի Տրիո»-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային անսամբլներից է, որը հիմնադրվել է 2016թ.-ին: Անսամբլի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ):

Համերգին կմասնակցի նաև միջազգային մրցույթների դափնեկիր‚ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։

***

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի արդյունքները» թեմայով։

Բանախոս՝

Արմեն Քթոյան` Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի կրթության փորձագետ




Լրահոս