Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը:
Ըստ տեղեկությունների՝ դատավորը դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽ-ից՛ «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգվույն հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի:
ArmLur.am-ը դիմել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ պարզելու՝ արդյոք դատավորի վրա ճնշումներ են եղել: Ի պատասխան մեր հարցի՝ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը կարճ արձագանքեց՝
«Բացարձակ ապատեղեկատվություն է, անհեթեթություն, մեկնաբանության ոչ արժանի»: