25 հազար դոլար, 2000 եվրո, հինգուկես միլիոն դրամ. ԱՆ պաշտոնյայի ունեցվածքը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Մ. Մինասյանի փոխառությունների չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել է 6 422 500 ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար և 30 000 ԱՄՆ դոլար:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբին կազմել են 12 500 000, 35 000 ԱՄՆ դոլար և 3000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 5 500 000 ՀՀ դրամ, 25 000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո: 2018 թ.-ին Մ. Մինասյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 11 334 841:

Նշված գումարից 8 988 006 ՀՀ դրամը և 391 789 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: 391 000 ՀՀ դրամը գոյացել է տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից, իսկ 1 564 046 ՀՀ դրամն այլ եկամուտներից:

Հայտարարագրված է նաև 405 ԱՄն դոլար եկամուտ, որը ևս գոյացել է տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս