Մեծ հաղթանակ. Քիմ Քարդաշյանի անդրադարձը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

«Երեկ գրանցվեց մեծ հաղթանակ հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Քիմ Քարդաշյանը:

Նա հրապարակել է իր և իր երեխաների լուսանկարը՝ նշելով, որ լուսանկարն արվել է այս ամիս Հայաստանում:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:




Լրահոս