ԱԱԾ-ում տնօրենին առընթեր խորհրդի նիստ է կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին առընթեր խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետԷդուարդ Մարտիրոսյանը:
Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարները:

Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսևորումների հակազդմանուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման հիման վրաՀՀ ԱԱԾ-ի կողմից տարվող աշխատանքներիառավել համակարգված իրականացմանը, այլ մարմինների հետ համագործակցության մակարդակի բարելավմանը,ինչպես նաև ժամանակակից մարտահրավերների ու հակազդեցությունների չեզոքացմանը վերաբերող հարցեր:
Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարիշրջանակներում ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանք լուծելու ու խոչընդոտները հաղթահարելուուղիները:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձարարականներ՝ Հայաստանի Հանրապետությանում կոռուպցիայի դեմ պայքարի համընդհանուր գործում ՀՀ ազգային անվտանգության ծառայության առավել լայն ներգրավվածության և աշխատանքներիհետևողական իրականացման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը վերահսկելու և ժամանակին դրանց արդյունքների մասին զեկուցելու համար Է. Մարտիրոսյանն առանձին ստորաբաժանումների ղեկավարներին տվեց խիստ ցուցումներ:




Լրահոս