ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1 տարի Ֆրանկլին Գոնսալեսին սպասելիս. ինչ փուլում է գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին` նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսին հայտնաբերելու մեկ տարին, սակայն դեռեւս ՀՀ իրավապահները նրան չեն կարողանում բերել Հայաստան: Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2018թ. դեկտեմբերի 6-ին ձերբակալվեց Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: 2019թ. հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Ն. Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:

2018թ. հունիսի 26-ին Ն. Սարգսյանին, ԱԱԾ-ում հարուցված քրգործի համաձայն, մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար: Դրա հետեւանքով Ն. Սարգսյանի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, եւ նրան հայտնաբերեցին Պրահայում:

Եվ, ահա, լրանում է մեկ տարին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է նրա արտահանձման հարցը: Ի պատասխան հայտնեցին, որ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության դիմումի քննարկումը չեխական օրենսդրության շրջանակներում շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս