Ներքին խմորումներ. ՊՆ գնդապետին ասել են` դիմում գրի, գնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունում իրավիճակը հետզհետե թեժանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախարար Դավիթ Տոնոյանը զինվորականների հետկոնկրետ զրույց է ունեցել` ասելով. «Դուք զինվորակա՞ն եք, թե՞ բիզնեսմեն. եթե բիզնեսմեն եք, ապա գնացեք, զբաղվեք բիզնեսով»:

Հոկտեմբերի 31-ին գրել էինք, որ ՀՀ-ում կան ընկերություններ, որոնքՊՆ-ին գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումներ են մատակարարել.խոսքը Dedal-T2.380 Hunter LRF սարքավորման մասին է: ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գիշերային եւ օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով ՊՆ-ի կողմից կազմակերպվել է մրցույթ, եւ այդ մրցույթի արդյունքում ԳՇ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի Զինված ուժերին վերոնշյալ տեխնիկան մատակարարի «ORSIS ARMS» ընկերությունը:

«Ունիկում Ինժիներինգ»ՍՊԸ-ն, որը եւս զբաղվում է գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումների մատակարարմամբ,ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացնում, սակայն առաջնահերթությունը նրան չեն տալիս, այլ տալիս են «ORSIS ARMS» ընկերությանը: Իրավիճակից վրդովված «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն դիմում է ներկայացնում իշխանություններին, որ Պն-ի կողմից հայտարարված մրցույթը օբյեկտիվ չի անցել:

Ներքին քննության արդյունքում ՊՆ-ն պարզում են, որ «ORSIS ARMS» ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողությունների համար, այլ այն նախատեսված է որսորդության համար:
Ավելին, պարզվում է, որ գլխավոր շտաբից ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են մտցրել տեխնիկայի պարամետրերի մեջ, եւ առաջնահերթությունն էլ տվել են «ORSIS ARMS» ընկերությանը:

Այս ամենի բացահայտման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, 2019 թվականի օգոստոսի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործ ընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմիցիրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու եւ դրա հետեւանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործինյութերովձեռք բերված տվյալների հիման վրա` 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ դրանով էական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քերական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդհոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Եվ, ահա,օրերս հայտնի դարձավ, որ հաշվի առնելով, որ գործում կան պաշտոնատար անձինք` գործն ուղարկվել է ՀՔԾ:
Սակայն մինչ իրավապահները քննում են այս գործը, ՊՆ-ի ներսում, հաշվի առնելով հարուցված քրեական գործը եւ բացահայտումները,լուրջխմորումներ են սկսվել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը իր տեղակալների հետնիստ է հրավիրել եւ կոնկրետՊՆ զինվորականներին հայտարարել.«Կողմոնորշվեք` դուք զինվորական եք, թե բիզնեսմեն. եթե բիզնեսմեն եք, ապա գնացեք, զբաղվեք բիզնեսով»:

Նկատենք, որ, ըստ տարածված լուրերի, «ORSIS ARMS»ընկերությունում բաժնեմաս են ունեցել ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը, Վիլեն Գալստյանը, սակայն աղմուկից հետո Արթուր Գալստյանն իր բաժնեմասը տվել է մեկ այլ անձի:

Սակայն գնդապետ Արթուր Գալստյանի բեժնեմասը մեկ այլ անձի տալու գործընթացը նախարարությունում ուշացած են համարել եւ նրան ներքին կարգով ասել են՝ դիմում գրի, գնա: Այս օրերին Արթուր Գալստյանի հեռացման հարցի շուրջ նախարարությունում լուրջխմորումներ են:

Բանն այն է, որ նախարարությունում պնդում են, որ Գալստյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, իսկ, ահա, ԳՇ շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կռիվ են տալիս, որ Գալստյանի հեռացման հարցը պետքէ փակեն, եւ նա պետք է շարունակի պաշտոնավարել: Ասել է թե` ՊՆ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որ գնդապետ Գալստյանի պաշտոնից ազատման եւ հետագա պաշտոնավարման շուրջներքին տարաձայնություններ կան,իսկ թե ինչով կավարտվի կռիվը, սպասենք զարգացումներին: Փաստ է, սակայն, որ նրան ասել են` դիմում գրի, գնա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Ի պատասխան` վերջինս ասաց, որ տեղեկություն չունի եւ չի կարող մեկնաբանել:

Քնար Մանուկյան




Լրահոս