Beeline-ի հաճախորդներըկստանան մինչև 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ և կապի ծառայությունների ամբողջ փաթեթը ամսական 4000 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը գործարկել է բացառիկ COMBO 4 Special ծառայությունների փաթեթը: 4000 դրամ ամսավճարի դիմաց հաճախորդները կստանան ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ, 50 BeeTV ալիք, 033 կոդով նոր բջջային համար, ինչպես նաև ամսական 5 ԳԲ շարժական ինտերնետ, 50 րոպե զանգեր դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր, անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում և Beeline ֆիքսված ցանցում 180 րոպե խոսելուհնարավորություն:

«Beeline-ը վերջերս կատարեց ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալիցարդիականացումն ընկերության պատմության մեջ: Մեր ցանցըդարձել է շատ ավելի հզոր և մենք ուրախ ենք հաճախորդներին առաջարկել այնպիսի ծառայությունների փաթեթ, որն ուղղակի կոչված է փոխել մեր բաժանորդների կյանքը դեպի ավելի լավը:

Մեր բացառիկ առաջարկից, որը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար, կարելի է օգտվել առանց երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, իսկ ծառայությունը անջատելու դեպքում որևէտուգանք չի լինի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր ծառայությունների փաթեթը տրամադրվում է առանց որևէ պարտավորության, հաճախորդները կարող են ցանկացած պահինհրաժարվել ծառայությունից:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




Լրահոս