Նոր փոփոխություն. կպարտադրեն տունը վաճառելուց առաջ գույքահարկը զրոյացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ,ըստորի` առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ`մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:

Խնդիրն այն է, որ ներկայումս անշարժ գույքի առուվաճառք իրականացնելիս վաճառողը պարտավոր չէ կատարել գույքահարկի գծովիր պարտավորությունները, քանի որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը այդպիսի պարտադրանք ունի միայն տրանսպորտային միջոցների համար: Արդյունքում հետագայում գնորդները խնդիրներ են ունենում, քանի որ երբեմնորոշ վաճառողներ մոլորության մեջ են գցում գնորդին` որպես «նվեր» թողնելով գույքային պարտքեր: Շատ դեպքերում գնորդները ականջալուր չենլինում նոտարի զգուշացմանը:
Ինչպես հայտնի է, գործող կարգավորմամբ մեքենան չեն կարող վաճառել, եթե գույքահարկի պարտք կա: Նույնը պահանջը գործելու է նաեւ անշարժ գույքի դեպքում: Այսինքն` գնորդը հետագայում չի հայտնաբերի մի քանի միլիոնի տարիների ընթացքում կուտակված պարտք: Այլ կերպ ասած, գույքային պարտավորությունները չեն փոխանցվի գնորդին, փոխարենը վաճառողը նոտարական տարածք կներկայացնի զրոյական տեղեկանք: Ըստորոշ մասնագետների` այս նախագծի` կյանքի կոչվելուցհետո գույքահարկի (հողի հարկի) հավաքագրումը կրկնակի կաճի: Այսինքն` պատգամավորները համոզված են, որ այս օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՏԻՄ-երին նկատելիորեն բարելավել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը` չծախսելով լրացուցիչ վարչական ռեսուրսներ:

Ըստ նախագծի հեղինակների` ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի եւ Գեւորգ Պապոյանի գործող կարգավորումը գործնականում առաջացնում է ռիսկեր գնորդ հաճախորդների համար բոլոր այն դեպքերում, երբ անշարժ գույքի վաճառողը դրսեւորում է ոչ բարեխիղճ վարքագիծ եւ պատշաճ կարգով չի տեղեկացնում գնորդին գույքիհետ կապված այդ պահին առկա չկատարված հարկային պարտավորությունների չափի մասին: Իսկ գնորդը տեղեկացված չէ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի այն դրույթների մասին, համաձայն որոնց` նոր սեփականատիրոջն են անցնում օտարվող գույքիհետ կապված նախորդ սեփականատիրոջ չկատարած հարկային պարտավորությունները:

«Եթե գնորդը իրավագիտակից քաղաքացի է, ապա ինքը կարող է վաճառողից պահանջել, որպեսզի ներկայացնի զրոյական տեղեկանք: Նոտարը չի պահանջում, որովհետեւ առկա կարգավորումը թույլ է տալիս, որպեսզի եղած պարտավորությունը փոխանցվի գնորդին: Մենք ուզում ենք, որօրենքով դա հստակ պահանջ լինի: Եւ երկրորդը` հակասություն կա, մենք ուղղակի համապատասխանեցրել ենքՀարկային օրենսգրքին: Հարկային օրենսգրքում ասվում է, որպետք է վաճառելիս պարտավորությունները մարված լինեն, իսկԳույքահարկի մասին ՀՀ օրենքում ասում է, որ եթե չի մարվում, ապա փոխանցվում է նոր սեփականատիրոջը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասնեց պատգամավոր Արգիշտի Մեխակյանը: Նրա խոսքով` հավանաբար փետրվարին նախագիծը գլխադասային հանժնաժողովի նիստի օրակարգում կներառվի:

Խոսքը Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասին է վերաբերում, որով սահմանվում է, որ անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը: Նկատենք, որ նախագիծը թեեւ մի քանի օր է` շրջանառվության մեջ է դրվել, բայց արդեն հասցրել է դրական գնահատական ստանալ տարբեր մարդկանց կողմից:

Ըստ Արգիշտի Մեխակյանի` անշարժ գույքի օտարման դեպքում կբացառվեն բոլոր այն իրավիճակները, որոնք այժմ առկա են գործնականում, մասնավորապես, երբ գնորդը միայն գործարքից հետո է տեղեկանում իրեն փոխանցված, նախորդ սեփականատիրոջ կողմից չվճարված գույքհարկի պարտավորությունների մասին, ինչը երբեմն հանգեցնում է միջանձնային հարաբերությունների լարման եւ դատական կարգով վիճարկման: Պատգամավորից տեղեկացանք, որ բողոքներ են ստացվել համայնքների կողմից այն մասին, որ գույքահարկի գծով պարտավորությունները չեն մարվում, եւ գնորդը պատշաճ կերպովչի ծանուցվում այն մասին, որ առկա գույքի նկատմամբ եղած գույքային պարտավորությունները փոխանցվում է իրեն: «Ընդհուպ փաստաբանների հետ ենք զրուցել, իրենք արձանագրեցին, որ դրա հետ կապված նույնիսկ դատական վեճեր էլ կան: Տվյալ գույքի նկատմամբ գույքահարկի պարտավորությունները պետք է մարած լինեն: Ընդ որում, միայն օտարված գույքի նկատմամբ: Ցավոք, եղել են դեպքեր, որ վաճառողները, հիմնականում` բրոքերները, որոնք գործարքից ունենտոկոսներ, պատշաճ կարգով չեն ներկայացնում գնորդին գույքային առկա պարտավորությունների մասին, մանավանդ երբ հասկանում են, որ քաղաքացին այդքան էլ չի տիրապետում իր իրավունքներին: Իսկ եթե պարտքը մեծ է լինում, ապա դրանից միջանձնային հարաբերությունները սրվում են»,- ընդգծեց Մեխակյանը: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ այս խնդիրն ավելի ցայտուն է մարզերում: Քաղաքային համայնքներում մարդիկ փոքր-ինչ ավելի տեղեկացված են:

Նրա պատմելով` դեպքեր կան, որ նոտարական գրասենյակում տեղի ունեցած գործարքից եւ կադաստրի կողմից պետական գրանցման վկայական ստանալուց հետո գնորդները քաղաքապետարանից կամ համայնքապետարանից պարզել են, որունեն գույքային պարտավորություններ,այնինչ այդ գույքային պարտավորությունները փոխանցվել են իրենց նախկին սեփականատիրոջից: Ի դեպ, նկատենք, որ ներկայումս գույքային պարտավորությունների զրոյական լինելու մասին պահանջ կա միայն տրանսպորտային միջոցներիհետ կապված:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը սահմանված ժամկետներում կմնա շրջանառության մեջ, այդ ընթացքում կառավարության եզրակացությունը կգա, այդ թվում` պատգամավորների. եթե առաջարկներ էլ լինեն, կքննարկվեն հանձնաժողովում: «Մեր խմբակցությունում քննարկվել է, առաջարկվել է դիտողություններ, առաջարկներ ներկայացնել, չեն ներկայացրել, դրել ենք շրջանառության»,- ներկայացրեց Արգիշտի Մեխակյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս