Հայկ Մարությանը՝ ավտոբուսների հավաքակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է. «Այցելեցի «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ավարտին է մոտենում տրոնսպորտային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի կառուցումը: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան եւ այլն: Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի:

Այնուհետ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ զրուցեցինք ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Մեկնեցինք նաեւ մետրոպոլիտեն եւ ծանոթացանք մեր կարեւորագույն տրանսպորտային կառույցի աշխատանքների որոշ մանրամասների»:




Լրահոս